Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում

USAID
Transparency logo-01
logo_arm

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

ՏՀԶԿ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

    Հայաստանը 2003 թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում (ՍԳԾ): Որոշակի պարբերականությամբ ՏՀԶԿ շրջանակներում պատրաստվում է առանձին երկրին նվիրված, մոնիտորինգի վերաբերյալ զեկույց, որտեղ վերլուծվում է տվյալ երկրի՝ հակակոռուպցիոն բարեփոխումների և ՍԳԾ շրջանակներում առաջարկությունների կատարման առաջընթացը:

    Սույն զեկույցն անդրադառնում է 2018 թ. հուլիսին ընդունված ՍԳԾ մոնիտորինգի 4-րդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներառում է բարձրագույն կրթության (ԲԿ) ոլորտի վերաբերյալ 5 առաջարկություն՝ 16 կետերով: Իրականացված հետազոտության նպատակն էր՝ գնահատել ՏՀԶԿ զեկույցի՝ ԲԿ ոլորտին վերաբերող 16  առաջարկությունների կատարումը:

    Գնահատումն իրականացրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունը՝ 2021 թ. հուլիս–դեկտեմբեր ամիսներին:

    Զեկույցի հիմնական նպատակային լսարանն է. ՀՀ բուհերը, ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍՆ-ն, ԲԿ ոլորտի այլ շահագրգիռ կողմերն ու փորձագետները, ԲԿ ոլորտի դոնորները, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները:

cover_22.03-1

Զեկույց՝ Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում. ՏՀԶԿ առաջարկությունների կատարողականի գնահատում

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE