Հայաստանում ֆիլանտրոպիկ մշակույթի զարգացում
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Հայաստանում ֆիլանտրոպիկ մշակույթի ամրապնդմանն ու զարգացմանը՝ խթանելով այդ խնդիրների նկատմամբ հասարակական ռեֆլեքսիան:
Ֆիլանտրոպիկ գործունեության վերաբերյալ հասարակական բանավեճի և մտորելու կարիք կա. ի՞նչ է բարեգործությունը և որո՞նք են դրա օգտակարության սահմանները, ի՞նչ է սոցիալական պատասխանատվությունը, ինչպիսի՞ն է անհատի, համայնքի, պետության և այլ դերակատարների փոխլրացնող դերն այդ ամենում: Մարդասիրական գործունեություն ծավալող անհատներն էլ կարիք ունեն «կողքից հայացքի», բացահայտելու՝ որոնք են իրենց ջանքերի և դրանց ազդեցիկության հասարակական ընկալումները:
Ծրագրի ակնկալվող արդյունքներն են.
-Ֆիլանտրոպիկ գործունեությամբ զբաղվող անձինք ստացած կլինեն իրենց ծրագրերը ներկայացնելու, գաղափարները տարածելու և համակիրներ ձեռք բերելու լավ հարթակ,
-Ծրագրի մասնակիցների և լայն հասարակության մոտ բարձրացած կլինի իրազեկվածությունը Հայաստանում ֆիլանտրոպիկ գործունեության վերաբերյալ,
-Քննարկումների շնորհիվ խորացված կլինեն մարդկանց պատկերացումները բարեգործության, սոցիալական պատասխանատվության, զարգացման ծրագրերի և ֆիլանտրոպիկ այլ ֆենոմենների վերաբերյալ:
Այս ծրագրի հիմնական արդյունքն է լինելու առավել հետաքրքիր ֆիլանտորպիկ պատմությունների մասին ֆիլմերի պատրաստումն ու քննարկումը:
Յուրաքանչյուր ֆիլմ ներկայացնելու է առանձին հերոսի կամ հերոսների կյանքն ու գործունեությունը: