«Հանուն ակադեմիական բարեվարքության» նախաձեռնություն

«Հանուն ակադեմիական բարեվարքության» նախաձեռնություն

Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում է նոր՝ «Հանուն ակադեմիական բարեվարքության» նախաձեռնության մեկնարկի մասին:

 

Նախաձեռնության նպատակն է. ստեղծել ակադեմիական համայնքի ինքնակազմակերպման բաց հարթակ, որը զբաղվելու է բարձրագույն կրթության.

  • Համակարգի (այդ թվում՝ կառավարման) բարելավման,
  • Կրթության որակի բարձրացման (այդ թվում՝ որակի ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման),
  • Բարեվարքության ամրապնդման հարցերով:

 

Կարևորելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և դրանցում պրոֆեսորադասախոսական կազմի ու փորձագետների մասնակցությունը՝ ՀՔԻ-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց միանալու այս նախաձեռնությանը:

 

Թեև մասնակիցների առաջնային խմբերը դասախոսներն ու փորձագետներն են, սակայն դրան կարող է միանալ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներով հետաքրքված յուրաքանչյուր անձ, ով պատրաստ է աջակցել բարեփոխումներին:

 

Կլինեն համատեղ աշխատանքի հետևյալ ձևաչափերը (ցանկը կհամալրվի նախաձեռնության անդամների առաջարկություններով).

  • Համատեղ առաջարկությունների փաթեթների մշակում կոնկրետ օրենսդրական կամ ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ:
  • Հանրային քննարկումներ, բանախոսություններ և դասընթացներ բուհերում՝ ակադեմիական բարեվարքության և գրագիտության, ակադեմիական հետազոտության, օրենսդրական նախագծերի և ինստիտուցիոնալ փոփոխությունների, դասավանդման և ուսումնառության պրակտիկ հարցերի, կրթության բովանդակության և դրա արդիականացման, և այլ թեմաներով:
  • Բարձրագույն կրթության որակի և բարեվարքության հիմնահարցերի շուրջ իրազեկման և ջատագովության արշավներ՝ ներբուհական և միջբուհական տարբեր շահառուների համար:
  • Փակ խմբային քննարկումներ, որոնք կթիրախավորեն կոնկրետ հարցեր և ուղղված կլինեն գործնական լուծումներ գտնելուն:

 

Ակնկալվում է, որ Նախաձեռնությունը կնպաստի.

  • Ակադեմիական համայնքի կայացմանը՝ որպես փորձագիտական հանրույթ,
  • Ոլորտի ներկայացուցիչների փոխճանաչմանն ու համագործակցության ընդլայնմանը:

 

Եթե դասավանդում եք հայաստանյան որևէ բուհում, խնդրում ենք Ձեզ տրամադրել մինչև 5 րոպե և մասնակցել այս առցանց հարցմանը (http://bit.do/fc8LB), որի միջոցով փորձելու ենք պարզել նախաձեռնությանը միանալ ցանկացող անձանց և բուհերում ակտուալ հիմնախնդիրների շրջանակը:

 

Հարցումն անանուն է: Կամավոր կերպով Ձեր տրամադրած տվյալները (էլ. փոստ, հեռախոսահամար) կարող են օգտագործվել՝ Նախաձեռնության հետագա անելիքների մասին Ձեզ իրազեկելու համար:

 

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՔԻ՝ info@ipp.am էլ. հացեով կամ զանգահարելով +374 60 54 18 47 հեռախոսահամարով:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE