
Միջոցառում: Հետազոտության արդյունքների ներկայացում
Օր: Փետրվարի 19, 2018
Ժամ: 18:30-21:00
Վայր: ՀՔԻ գրասենյակ
Հետազոտական թիմի անդամներ: Միքայել Զոլյան, Սաթենիկ Մկրտչյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սմբատ Հակոբյան, Անուշիկ Ավետյան, Տաթևիկ Մկրտչյան և Հայկակ Արշամյան
Հետազոտության նպատակն է՝ ուսումնասիրել 1988-1991թթ. իրադարձությունների ներկայացումը Հայաստանի քաղաքական դիսկուրսում: Վերլուծվել են յուրաքանչյուր ժամանակաշրջանի իշխանության գլխավոր դերակատարների պաշտոնական ելույթները, ընդդիմության ներկայացուցիչների ելույթները, ինչպես նաև՝ հումանիտար առարկաների դասագրքերը:
Հետազոտողները փորձել են 1988-1991թթ. իրադարձությունների հետագա ներկայացումը ՀՀ քաղաքական դիսկուրսում դիտարկել ժողովրդավարական, անկախական ու ազգային-ազատագրական նարատիվների (պատումների) համատեքստում, ուսումնասիրել այդ նարատիվների փոփոխության դինամիկան: