Charles Tilly’s and Giovanni Sartori’s Theories of Democracy

Why nations fail

Հարգելի գործընկերներ,

Դուք հրավիրված եք “Չարլզ Թիլլիի և Ջիովանի Սարտորիի ժողովրդավարության տեսությունները” միջոցառմանը.

Օր: Դեկտեմբեր 20

Ժամ:6PM-9PM

Վայր: “Նոյյան Տապան” 

Բանախոսներ: Էդգար Վարդանյան և Արմեն Գրիգորյան

Այսօր Հայաստանում ժողովրդավարություն հասկացության խորքային և համապարփակ քննարկումների բաց կա։ Նման դիսկուրս խթանելու նպատակով Հանրային քաղաքականության ինստիտուտը նախաձեռնում է Չարլզ Թիլլիի «Ժողովրդավարություն» և Ջիովաննի Սարտորիի «Ժողովրդավարության տեսություն» աշխատությունների քննարկումը:

Թիլլին և Սարտորին համապարփակ ձևով ներկայացնում են ժողովրդավարության տեսությունը, տալիս հասկացության սահմանումը, ինչպես նաև՝ ներկայացնում ժողովրդավարության խնդիրները:
Եթե Թիլլին հիմնականում ներկայացնում է, թե երբ և ինչպես են ձևավորվում ժողովրդավարությունները կամ ինչու են վերջիններս երբեմն անհետանում, ապա Սարտորին փորձում է ժողովրդավարության գաղափարը և համակարգը ներկայացնել, որի շրջանակներում կարևորում է բառերը և մտքերը, որոնք ժամանակի ընթացքում տարբեր իմաստ են ստանում ժողովրդավարության համար:

Այս աշխատությունների քննարկումը հատկապես հետաքրքիր է, երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի ժողովրդավարացման հեռանկարները, ինչպես նաև՝ այն մարտահրավերները, որոնք խոչընդոտում են ժողովրդավարացմանը:

Արդյո՞ք ժողովրդավարությունը միայն արևմտյան կոնցեպտ է, թե՞ կարելի է այն համարել
համամարդկային արժեք, և ո՞րն է ժողովրդավարության տեսությունն ու ընկալումը ժամանակակից
աշխարհում: Այս հարցերի շուրջ ընդհանուր հետաքրքրության արդյունքում 2017թ. դեկտեմբերի 20-ին
քննարկվեցին Չ. Թիլլիի «Ժողովրդավարություն» և Ջ. Սարտորիի «Ժողովրդավարության Տեսություն»
գրքերը: Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև հայկական իրականությանը և
Հայաստանում ժողովրդավարության հետ կապված հիմնախնդիրներին, ներկայացվեցին երկու
հեղինակների աշխատությունների առանցքային գաղափարները և վերջիններիս ժողովրդավարության
ընկալումները:
Մեր օրերում ժողովրդավարությունը բախվում է բազմաթիվ խնդիրների թե՛ ճիշտ ընկալվելու և թե՛
համապարփակ ու հստակ սահմանում ստանալու տեսանկյունից։ Այդ իսկ պատճառով որոշ երկրներ,
որտեղ առկա են ավտորիտար կամ տոտալիտար ռեժիմներ, իրենց համարում են ժողովրդավար միայն այն
պատճառով, որ դա սահմանված է երկրի սահմանադրությամբ։ Սակայն ըստ Թիլլիի ռեժիմը
ժողովրդավարական է այնքանով, որքանով որ քաղաքացիների և պետության միջև հարաբերություններն
արտահայտված են լայն, հավասար, պաշտպանված և փոխպարտադիր քննարկման արարողակարգերով,
մի բան, որ բնորոշ չէ ավտորիտար ռեժիմին:
Սարտորին, փորձելով տալ ժողովրդավարություն բառի իմաստաբանական սահմանումը,
ուսումնասիրել է առաջին ժողովրդավարությունները և նրանց ընդհանուր միտումները: Ըստ Սարտորիի
ժողովրդավարություն բառի իմաստը կայանում է հենց ստուգաբանության մեջ՝ ժողովրդի իշխանություն։
Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է իրականացվում այդ իշխանությունը: Ըստ
մինիմալիստների՝ ժողովրդավարությունը, նույն ինքը ժողովրդի իշխանությունն, արտահայտվում է
ազատ և արդար ընտրությունների միջոցով, իսկ մաքսիմալիստների ընկալմամբ՝ իշխանության
տարանջատման առկայությամբ: Վերջինս իշխանության երեք ՝ օրենսդիր, գործադիր եւ դատական
ճյուղերի տարանջատումն է, ինչպես նաև չորրորդ ճյուղի՝ լրատվամիջոցների ազատ գործունեության
հնարավորությունը:
Թիլլին, ի տարբերություն Սարտորիի, ոչ միայն խոսում է ժողովրդավարության մասին այլ նաև
ժողովրդավարեցման և ապաժողովրդավարեցման մասին, որոնք ըստ նրա հանդիսանում են կայուն
ժողովրդավարեցման տանող ուղու իրար հաջորդող շրջափուլեր: Նա նշում է, որ ժողովրդավարեցման
խնդիրներին անդրադարձողներն ընտրում են ժողովրդավարության չորս հետևյալ սահմանումների միջև՝
սահմանադրական (constitutional), էութենական (substantive), գործընթացային (procedural) և
կողմնորոշված դեպի գործընթացը (process oriented):
Ըստ սահմանադրական տեսության եթե երկիրը սահմանադրությամբ հռչակված է որպես
ժողովրդավարական, ապա դա արդեն բավարար է այն ժողովրդավար համարելու համար:
Ըստ էութենական տեսության ժողովրդավարությունը կախված է արժեքներից և արդյունքներից:
Օրինակ, ըստ որոշ տեսաբանների եթե ժողովրդի մեծ մասն ունի բարձր եկամուտ և գոյություն ունի
միջին խավ կոչվածը՝ ապա կարելի է երկիրը ժողովրդավար համարել: Սակայն ըստ Թիլիի այդպիսի
արդյունքներ կարող են նաև ավտորիտար իշխանության հետևանք լինել, որի վառ օրինակներից են
Սինգապուրը և Քաթարը:
Գալով գործընթացային սահմանմանը՝ ժողովրդավարությունը զուտ ֆորմալ տեսանկյունից
հիմնված է սահմանադրական գործընթացների իրականացման վրա: Սակայն այսպիսի սահմանումը
խնդիրներ է առաջացնում, երբ վերոնշյալ գործընթացները կրում են զուտ ձևական բնույթ և չեն
ապահովում հասարակության ներգրավվածությունը և մասնակցությունը որոշումների կայացման
ժամանակ:
Գործընթացային սահմանմանը լրացնելու է գալիս վերջին՝ դեպի գործընթացը կողմնորոշված
ժողովրդավարության սահմանումը, որի չափանիշներն են արդյունավետ մասնկացությունը,

հավասարությունը քվեարկության ժամանակ, տեղեկացված մասնակցությունը, օրակարգի նկատմամբ
վերահսկողությունը և մեծահասակների ներառում-ընդգրկումը:
Ի տարբերություն Սարտորիի, ում համար ժողովրդավարությունը սահմանվում է որպես ժողովրդի
իշխանություն, Թիլլին համարում է, որ ժողովրդավարությունը տվյալ պետության և քաղաքացիների
միջև փոխհարաբերություններն են և հենց այդ փոխհարաբերությունների փոփոխության շրջանները
հանդիսանում են ժողովրդավարեցման և ապաժողովրդավարեցման շրջաններ: Այստեղից հետևում է
Թիլիի հաջորդ սահմանումը՝ ժողովրդավարությունը դինամիկ գործընթաց է, որի համար չկան
համընդհանուր պայմաններ, սակայն կան անհրաժեշտ գործընթացներ ինչպիսիք են երկրի ներսում
ընթացող հակամարտությունը կամ կոնֆլիկտը, որոնք խթանիչ գործոն են հանդիսանում
ժողովրդավարությանը սկիզբ դնելու համար: Իսկ այս գործընթացի արդյունքում երկրները կարող են մի
քանի անգամ անցնել ժողովրդավարեցման և ապաժողովրդավարեցման փուլերով՝ մինչև կայուն
ժողովրդավարություն դառնալը:
Հարկ է նշել Թիլլիի մեկ այլ կարևոր նկատառում. Այն բոլոր ցուցիչները, որոնք չափում են այս
կամ այն պետության ժողովրդավարության աստիճանը, հաշվի չեն առնում պետության ուժի (capacity)
կարևորությունն այդ գործընթացում, այնինչ պետության հզորությունը երկարաժամկետ առումով
հանդիսանում է ժողովրդավարությանը նպաստող գործոն, քանի որ այն իր հետ բերում է որոշակի կարգ
ու կանոն հաստատելու կարողություն:
Իսկ ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության միտումներին և հնարավոր
զարգացումներին՝ բանախոսները նշեցին, որ Հայաստանում կան ժողովրդավարեցում հաստատելու
նախապայմաններ և որ պետության հնարավոր հզորացման հետ մեկտեղ կարող է հիմք դրվել
ժողովրդավարեցման գործընթացի:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE