Ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ

logos-01
logos-02
Untitled-1-04
Untitled-1-04

Ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ

Համաշխարհային Բանկի ֆինանսավորմամբ, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի «Անվտանգ գյուղեր» ենթածրագրի ներքո,
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպության (Հայաստան) և «FRED
Engineering» միջազգային խորհրդատվական ընկերության (Իտալիա) կողմից 2020-2021 թթ. անցկացվել է
ճանապարհային անվտանգության կրթության և հանրային իրազեկման արշավ:
Արշավի շրջանակներում այցեր են իրականացվել Հայաստանի բոլոր մարզերի 83 բնակավայրեր, որտեղ իրազեկման
և ուսուցողական հանդիպումներ են անցկացվել հետևյալ խմբերի հետ.

  1. Դպրոցականների կրտսեր տարիքային խմբի երեխաներ (առաջինից մինչև 5-րդ դասարանի աշակերտներ),
  2. Դպրոցականների ավագ տարիքային խմբի երեխաներ (6-րդից մինչև ավարտական դասարանի աշակերտներ),
  3. Դպրոցականների ծնողներ և դպրոցի մանկավարժական անձնակազմ:
    Հանդիպումներին մասնակցել է ավելի քան 5700 անձ, որոնցից ավելի քան 4000-ը՝ դպրոցականներ:

Հանդիպումների նպատակն էր՝ բարձրացնել շահառուների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության
անվտանգության հարցերի շուրջ և խրախուսել նրանց անվտանգ վարքը:
Ստորև ներկայացված են ծրագրի շրջանակներում պատրաստված և կիրառված ուսուցողական նյութերը, որոնք կարող
են օգտակար լինել ընթերցողների լայն շրջանակին՝ թե մեծահասակներին, թե երեխաներին:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները մեր կյանքում» գրքույկը՝ երեխաների համար

«Ինչպես բացատրել երեխաներին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները» գրքույկը՝ մեծահասակների համար

Ինտերակտիվ խաղի ուղեցույց՝ 5-11 տարեկան երեխաների համար

Պաստառ N1. Ալկոհոլը վատթարացնում է վարորդի տեսողությունը

Պաստառ N2. Ղեկին հեռախոս օգտագործելու վտանգները

Պաստառ N3. Երթևկիր անվտանգ՝ ամրագոտին կապելով

Պաստառ N4. Մութ ժամանակ հետիոտնի տեսանելիությունը վարորդի համար

Անիմացիոն հոլովակ N1. Ճանապարհն անցնելու և անվտանգ վարքի կանոնները

Անիմացիոն հոլովակ N2. Ինչպես անվտանգ հեծանիվ վարել և օգտվել տրանսպորտից

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE