Հոգեկան առողջության իրավունքահեն քաղաքականությունը՝ որպես ուղենիշ

Տևողություն

15.06.2021 – 30.06.2022

Ծրագրի նկարագրություն

Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող շուրջօրյա խնամքի ծառայությունները մեծապես մատուցվում են խնամքի և հոգեբուժական հաստատությունների կողմից: Հաստատությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մեկուսացնում են համայնքից, նրանց զրկում իրավունքները և ազատություններն իրացնելու հնարավորությունից:  

Այդ հաստատությունների ապաինստիտուցիոնալացումը (ինստիտուցիոնալ և այլ մեկուսացնող պայմաններից անցում այնպիսի համակարգի, որտեղ ծառայությունները տրամադրվում են համայնքում՝ հիմնվելով անձանց անհատական կարողությունների և նախապատվությունների գնահատման վրա) ՀՀ-ում մեկնարկել է դեռևս 2013 թ.-ից: 

Չնայած ոլորտային քաղաքականության հիմքում ընկած տարբեր փաստաթղթերով նախատեսվել են մեծ թվով այլընտրանքային ծառայություններ մատուցող կառույցներ ստեղծել (որոնց թվում են խմբային տները), դրանց թիվը քիչ է: ՀՀ-ում մտավոր և (կամ) հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց համար գործում են 4 խմբային տներ՝ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի 3 խմբային տները և Սպիտակի խնամքի տունը:

Ծրագրի նպատակն էր. նպաստել ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց՝ համայնքում ներառվելուն և անկախ ապրելուն ուղղված քաղաքականության զարգացմանը՝ մասնակցային հարթակների և հետազոտության իրականացման միջոցով։

Ծրագիրն իրականացվել է 4 կազմակերպություններից բաղկացած «Այլընտրանք» կոնսորցիումի կողմից. 

  • «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ,
  • «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ,
  • «Առողջապահության քաղաքականության և նորարարութան կենտրոն» ՀԿ
  • «Ջերմիկ անկյուն» հիմնադրամ:  

Ծրագիրն իրականացվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակում:

Աջակցությամբ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Արդյունքներ

link-template-panel(683144577).php
link-template-panel(683144577).php
link-template-panel(683144577).php

    Առնչվող նյութեր