Տևողություն
01.09.2020 – 30.06.2021
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն էր՝ նպաստել անկախ և հաշվետու աշակերտական խորհուրդների (այսուհետ՝ ԱԽ) ձևավորմանն ու
աշակերտների շրջանում քաղաքացիական արժեքների ու մասնակցային մշակույթի ամրապնդմանը:
Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի 6 գյուղական բնակավայրերի (Ներքին Ծաղկավան, Սևքար, Այգեհովիտ, Չինչին,
Նորաշեն, Մովսես) դպրոցներում:
Իրականացվել են հետևյալ գործողությունները.
• Նշված 6 համայնքների՝ ԱԽ-ներում ընդգրկված աշակերտների համար 2021 թ. հունվարին կազմակերպվել է եռօրյա
ձմեռային ճամբար՝ ԱԽ-ներին առնչվող նրանց կարողությունների զարգացման համար:
• Ճամբարի ավարտին մասնակից աշակերտներն ու մանկավարժները Տավուշի մարզի ԱԽ-ների ցանցի ստեղծման հռչակագիր են
ստորագրել:
• ՀՔԻ թիմը, ճամբարի մասնակից մանկավարժների և աշակերտների հետ քննարկումների միջոցով, մշակել է մի շարք
առաջարկություններ՝ ուղղված ԱԽ-ների գործունեության ինստիտուցիոնալ միջավայրի բարելավմանը: Առաջարկությունները
ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
• 2021 թ. մայիսին կազմակերպվել է 6 համայնքների ԱԽ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցը ՀՀ Ազգային Ժողով և
ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ այդ կառույցների առաքելությանն ու գործունեությանը ծանոթանալու, պատգամավորների և
պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, ԱԽ-ների գործունեության և հանրակրթության վերաբերյալ հարցեր բարձրաձայնելու
և քննարկելու նպատակով:
• Նշված 6 համայնքների ԱԽ-ներին տրամադրվել է փոքր դրամական աջակցություն՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:
Այս ծրագրերի թվում են եղել դպրոցական ջերմոցների վերականգնումը և զարգացումը, փայտագործության խմբակի
զարգացումը, աշխարհագրական խմբակի հիմնադրումը, դպրոցի և համայնքի պատմության թանգարանի հիմնադրումը,
ձեռագործության խմբակի զարգացումը:
• ՀՔԻ թիմը մշակել է ԱԽ-ների ձևավորման և գործունեության մասին հանրամատչելի ուղեցույց և անիմացիոն հոլովակ:
Դրանք հատկապես կհետաքրքրեն աշակերտներին և ուսուցիչներին, քանի որ պատմում են ԱԽ ձևավորման կարգի և
իրավասությունների մասին:
Աջակցությամբ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
ԱՄՆ Պետական դեպարտամենտ