ՀՀ-ում Կրթության պետական տեսչության գործառական հիմնախնդիրներն ու արդյունավետության բարձրացման ուղիները

Տևողություն

02.09.2016 — 31.08.2017

Ծրագրի նկարագրություն

Կրթության ոլորտում ծառայությունների որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև՝ բարեվարքության կանոնների
պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ տեսչական ստուգումների արդյունավետ համակարգ: Թեև վերջին
տարիներին մեծ թվով հետազոտություններ են արվել ՀՀ կրթական համակարգի և դրա ակտուալ հիմնախնդիրների վերաբերյալ,
սակայն կրթական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության
վերաբերյալ հետազոտությունները փոքրաթիվ են: Այս հետազոտությունը գալիս էր լրացնելու նշված թեմաներով
ուսումնասիրությունների պակասը:
Ծրագրի նպատակն էր.

  1. Ուսումնասիրել Հայաստանի հանրակրթական համակարգում կրթական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության արդյունավետության հիմնախնդիրները,
  2. Առաջարկել տեսչական հսկողության արդյունավետության բարձրացման ուղիներ, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության միջոցով:

Աջակցությամբ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Արդյունքներ

link-template-panel(683144577).php

    Առնչվող նյութեր