Date/Time
Date(s) - 27/09/2017
6:00 pm - 8:00 pm
Location
Institute of Public Policy
Categories
Հանրակրթական դասագրքերի հրատարակման գործընթացը և դրա ազդեցությունը բովանդակության վրա
Հարգելի գործընկերներ,
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հետազոտական կենտրոնը հրավիրում է ձեզ մասնակցելու Հայաստանում դասագրքաստեղծման գործընթացին նվիրված հետազոտության արդյունքների ներկայացմանն ու քննարկմանը:
Քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին, ժամը 18։00-ին, կազմակերպության գրասենյակում՝ Հանրապետության 3-րդ նրբանցք, 8/13 հասցեով։
Միջոցառման բանախոսն է ՀՔԻ փորձագետ Հովհաննես Հովհաննիսյանը:
ՀՀ հանրակրթական համակարգում կարևոր խնդիրներ են դասագրքերի որակն ու բովանդակությունը, առողջապահական և այլ չափորոշիչներին դրանց համապատասխանությունը, հրատարակության թափանցիկությունը, և այլն: Դասագրքերի հրատարակման գործընթացում առկա են կոռուպցիոն ռիսկեր, որոնց մասին բազմիցս հիշատակվել է մամուլում:
Դասագրքաստեղծման գործընթացը Հայաստանում ունի մի շարք բացեր, չի համապատասխանում ընդունված չափորոշիչներին ու թափանցիկության սկզբունքներին: Կրթական տարբեր հարթակներում, այդ թվում նաև՝ ՀՀ ԿԳՆ նախարարի մակարդակով, խոսվել է դասագրքերի բովանդակության փոփոխության անհրաժեշտության մասին: Մեծ թվով ուսուցիչներ և ծնողներ ևս դժգոհ են դասագրքերի բովանդակությունից, սակայն գործնական լծակներ չունեն՝ դրանց բովանդակության վրա ազդելու համար:
ՀՔԻ-ում տեղի ունենալիք քննարկման նպատակն է. ներկայացնել դասագրքաստեղծման գործընթացի վերաբերյալ իրականացված հետազոտության արդյունքները, քննարկել դասագրքերի բովանդակության և վերանայման հետ կապված խնդիրները: