Date/Time
Date(s) - 03/10/2017
6:00 pm - 9:00 pm
Location
American University of Armenia
Categories
Դարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են պետությունները ձախողում» (Why Nations Fail) գիրքն աշխարհում ամենաշատ քննարկվող աշխատություններից է։ Պատմական հարուստ նյութի հիման վրա հեղինակները քննում են պետությունների ձախողման և հաջողության (ուժ, բարեկեցություն) պատճառները:
Գրքի առանցքային գաղափարներից մեկն այն է, թե պետությունների զարգացման համար ավելի կարևոր են ոչ թե աշխարհագրական, աշխարհաքաղաքական, կլիմայական և այլ գործոնները, այլ՝ քաղաքական և տնտեսական ինստիտուտները: Այդ ինստիտուտները լինում են ներառող (inclusive) և քամող կամ կորզիչ (extractive): Հաջողում են այն ազգերը, որոնք ձևավորում են ներառող քաղաքական և տնտեսական ինստիտուտներ:
Կորզիչ ինստիտուտներ ունեցող երկրներում երկուստեք վախ է առկա: Մարդիկ շահագրգռված չեն նորարությունների և ներդրումների հարցում. ինչ-որ մեկը կարող է խլել: Նման երկրներում իշխող խմբավորումներն էլ վախենում են տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված ստեղծարար ավերումից (creative destruction): Նոր, տնտեսապես ակտիվ խավը վաղ թե ուշ հավակնելու է իշխանության իր մասնաբաժնին: Ցարական Ռուսաստանում և Ավստրո-Հունգարական կայսրությունում, օրինակ, կար վախ նույնիսկ… երկաթուղուց և գործարաններից: Քաղաքներում կառուցվող գործարանների թիվը պետք է սահմանափակել. դրանց շուրջ կուտակվում են բանվորները՝ ապագա հեղափոխական զանգվածը: Երկաթուղին նույնպես չարիք է՝ այդ կուտակմանը նպաստող: