
Պաշտոն՝ հետազոտող
Էլ․ հասցե՝ lusine.kosakyan@ipp.am, lusine.kosakyan@gmail.com
Լուսինե Քոսակյան
Լուսինեն Հանրային քաղաքականույան ինստիտուտի թիմին միացել է 2018 թվականից՝ որպես կանանց նկատմամբ բռնության ոլորտի հետազոտող։ Նա պատասխանատու է Հայաստանում ընտանեկան բռնության բնագավառում քաղաքականության ամփոփ զեկույցների պատրաստման և ՔՀԿ-ների համար ստեղծված հետազոտության մեթոդաբանության, մշտադիտարկման ու ջատագովության գործիքակազմի շարունակական թարմացումների համար։
Նա Երևանի պետական համալսարանի Եվրոպական Ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն մասնագիտացմամբ մագիստոս է, ընդ որում փոխանակման ծրագրով սովորել է նաև Բելառուսի պետական համալսարանում, ինչպես նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի բակալավր՝ իրանագիտություն մասնագիտացմամբ։
Լուսինեն աշխատել է մի շարք իրավապաշտպան կազմակերպություններում (Հասարակություն առանց բռնության ՀԿ (2014), Սևազգեստ կանայք, հայաստանյան խաղաղաշինական նախաձեռնություն (2016), այդ թվում՝ փորձնակություն Հայաստանի Հելսինկյան կոմիտեում (2016) և Կարմիր Խաչում (2018))։ Լուսինեն անդամակցում է Համագործակցություն և Զարգացում Ցանցի գենդերային հարցերով աշխատանքային թիմին, ինչպես նաև Astra Youth ցանցում հետազոտող է։