Օպտիմալացում
2017թ. մայիսի 11-ին ՀՀ կառավարության հերթական նիստում քննարկվեց քաղաքի դպրոցների օպտիմալացման հարցը: Օգոստոսի 24-ին, կառավարության նիստում, որոշում 13 դպրոցների կայացվեց վերակազմավորման վերաբերյալ (արդյունքում, դրանց գործունեության դադարեցում): Դպրոցներից 3-ը տեղակայված են Երևանում, 3-ը Գյումրիումն, մյունսրը Արթիկում, Բերդում, Վայքում, Եղեգնաձորում և այլն:
Դպրոցների օպտիմալացման կարիքը հիմնավորվել է դպրոցների ծանրաբեռնվածությամբ և կրթույան որակով: Սպասվում է, որ մոտ ապագայում մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցները կփակվեն կամ կմիանան, հետագայում կմիավորեն նաև մինչև 450 աշակերտ ունեցող քաղաքային դպրոցները:
Օպտիմալացումը ենթադրում է դպրոցներում ադմինիստրատիվ, տնտեսական և մանկավարժական անձնակազմի կրճատում, որը լուրջ լուրջ սոցիալական ազդեցություն կունենա: Ակտուալ կդառնա անգամ արդար կրճատումների հարցը:
Նոր դպրոց տեղափոխման դեպքում կարևոր է սոցիալական հարմարվողականությունը և՛ աշակերտների,և՛ ուսուցիչների համար: Բնակության վայրից հեռու տեղակայված դպրոցները կարող են նտանիքների համար ավելորդ ֆինանսական հոգս դառնալ:
Օպտիմալացման մեկ այլ խնդիր է կրթության որակի վրա հնարավոր ազդեցությունը: Մեծացնելով դասարանների ծանրաբեռնվածությունը կարող է ի սկզբանե կարող է դժվարություններ ստեղծել ուսուցիչների համար և, ընդհակառակը, կարող է բացասական ազդեցություն ունենալ կրթական պրոցեսի էֆեկտիվության վրա:
2017թ. սեպտեմբերին, նոր ակադեմիական տարվա սկզբին, վերակազմավորված մանկավժական անձնակազմում զգալի դժգոհություններ առաջացան: Ուսուցիչներն անհանգստացած են իրենց աշխատանքի և «անձնակազմի օպտիմալացման» համար: Նրանք անձնակազմի փոփոխության հստակ չափանիշներ չունեին: Մամուլումն որոշակի անհանգստություններ բարձրաձայնվեցին՝ ավագ ուսուցիչներին ստիպում էին ինքնաբացարկներ ներկայացնել:
Այդ և այլ հնարավոր խնիրներ հետազոտելու համար, ՀՔԻ-ն նախատեսել թր Հայաստանում դպրոցների օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիթորինգ:
Մոնիթորինգի խնդիրներն են.
- Օպտիմալացված դպրոցներում նոր իրավիճակի դիտարկում ըստ մի շարք չափանիշների (ֆինանսական արդյունավետություն, անձնակազմի որոշումների արդարացվածություն և հիմնավորվածություն, ուսուցիչների վերապատրաստում և մնեթոդական բարելավում, ուսուցիչների, աշակերտների և ծնողների սոցիալական հարմարվողականություն, կրթության կազմակերպում և այլն):
- Մօպտիամալացման բարելավման համար մակել առաջարկություններ՝ հիմնվելով մոնիթորինգի արդյունքների վրա:
- Ջատագովության քարողչության իրականացում՝ ներառելով որոշում կայացնողներին և քաղաքականության մշակողներին, շահառուներին և այլ ծահագրգիռ կողմերին: