Ներառական Կրթություն

Ներառական կրթություն

Ներառականությունը կրթության մեջ հատուկ կրթական կարիք ունեցող ուսանողներին կրթելու մեթոդ է: Ներառական կրթություն նշանակում է, որ բոլոր ուսանողները հաճախում են իրենց տարածքային դպրոց, տարիքին համապատասխան, սովորական դասարան և իրենց աջակցում են սովորել և մասնակցել դպրոցական կյանքի բոլոր ասպեկտներում: Սա ենթադրում է, որ դպրոցները, դասարանները, ծրագրերը պետք է  նախագծվեն և հարմարեցվեն ուսանղների կարիքներին ինչպես նաև նպաստեն սովորելուն և միասին աշխատելուն: 2014թ. դեկտեմբերին, Հայաստանի խորհրդարանը «Ընդհանուր կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարեց, ըստ որի, մինչև 2015թ. Հայաստանի բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Բարեփոխումը առաջնային թիրախավորում է ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին և այլ կրթական կարիքների սպեկտրը, որ երեխաները կարող են դառնալ մարգինալ և անգամ անտեղի: Ներառական կրթության Հայկական ընկալման ամենամեծ խնդիրը կայանում է ներառական կրթության կարևորության վերաբերյալ անկեղծ դիսկուրսի բացակայության մեջ, և այսօր այս դիսկուրսը փոխարինվում է քաղաքական հռետորությամբ: Դիսկուրսի բացակայությունը տեղիք է տալիս հայեցողությանը, սահմանում է բարեփոխության առաջնահերթությունները, որոնք  բարձրաձայնում են մտահոգություններ և, վերջիվերջո, խթանում է համայնքներում գիտելիքի պակասը, ինչը բավականաչափ իրազեկման դեպքում, կարող էր աջակցել բարեփոխմանը: Հանրային քաղաքականության ինստիտուտ նպատակ ունի ուսումնասիրել կրթության ամբողջական ներառողականության մարտահրավերները և խոչընդոտները: Այն հատկապես թիրախավորում է բարեփոխման փիլիսոփայությաունը/հասկացությունը, կարիքների վերհանումն ու գնահատումը և ֆինանսավորման նախագծերը: Իր գործունեության սկզբից ՀՔԻ-ն գնահատում է Հայաստանում ներառական կրթության բարեփոխումների առաջընթացը՝ ամբողջական ներառողականության, և ներառական կրթության՝ սոցիալական հարթության տեսանկյունից, բարեփոխման  լույսի ներքո, իրականացնում է կանխատեսելի ազդեցության վերլուծություն, ուսումնասիրում է միջ-ինստիտուցիոնալ շահերի բախումները՝ ներառական կրթության բարեփոխման կոնտեքստում,  ինչպես նաև առաջարկում է Հայաստանում ամբողջական ներառողականության համար նոր մոտեցումներ՝ շեշտը դնելով սոցիալական հարթության վրա: 2014-2015թթ. Ընթացքում, Հանրային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն Արևիկ Անափիոսյանը Գրիքոր Հայրապետյանի և Սոֆյա Հովսեփյանի հետ համատեղ կատարեց «Հայաստանում ներառական կրթության մոտեցումը միջազգային ստանդարտներին և փորձերն» հետազոտությունը: Քաղաքականության հետազոտությունը մանրամասն վերլուծեց Հայաստանում ներառական կրթության բարեփոխումների իրականացման վիճակը և հայտնաբերված թերությունների և ձեռքբերումների հիման վրա առանձնացրեց քաղաքականությանն առնչվող 5 հիմնական մտահոգություններ, որոնց անդրադառնալ է պետք,որպեսզի Հայաստանում ներառական կրթության իրականացումը  համարվի բարեհաջող բարեփոխում, դրանք են ՝ օրենսդրական դաշտ, ինֆորմացիայի հոսք և հաղորդակցություն, ներառական կրթության որակ, ուսուցիչների կրթություն և կարողությունների զարգացում, ֆինանսավորման սխեմաներ: Քաղաքականության առաջարկությունները պատշաճ կերպով ներկայացվել են համապատասխան շահագրգիռ կողմերին և առաջարկությունների հիման վրա բարեփոխումների վեկորում արվել են որոշակի փոփոխություններ:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE