Հետազոտությունը կրթության ոլորտում

Հետազոտությունը կրթության ոլորտում

Կրթության ոլորտի և նրա ենթակառուցվածի որակը կարևոր է յուրաքանչյուր ժողովրդի տնտեսության, զարգացման, սոցիալական ինտեգրացիայի և բարեկեցության համար: Կրթության որակը կախված և կառուցված է կրթության ոլորտում առկա հետազոտությունների արդիականության և որակի վրա: Ուստի կրթության որակը բարելավելու համար շատ կարևոր է ապահովել և բարձրացնել կատարվող հետազոտությունների չափանիշները: Հետազոտությունը իրար հաջորդող մի շարք տրամաբանական քայլերի գործընթացն է: Հետազոտությունը, կախված իր առաջ դրված խնդրից, կատարվում է երկու եղանակով՝ որակական և քանակական: Ընդհանուր մակարդակում այն բաղկացած է երեք քայլերից. 1. Հարցի վերհանում, 2. Հարցի պատասխանների բազզայի հավաքագրում, 3. Հարցի պատասխանների ներկայացում:

Վերջին տարիներին, կրթական ծրագրերի շնորհիվ կրթական հաստատությունները սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել կրթության ոլորտում հետազոտություններին: Սակայն, շատ քիչ ֆինանսավորում է հատկացվում դասախոսներին լավ հետազոտություն անելու և այդ արդյունքերը իրենց լեկցիաներում օգտագրոծելու համար: Դասախոսները համալսարանում ծանրաբեռնված են իրենց դասերով և հետազոտություն կատարելու համար բավական ժամանակ չեն ունենում: Միևնույն ժամանակ համալսարանները լրացուցիչ ֆինանասական միջոցներ և ժամանակ չեն տրամադրում կրթական հաստատություններում հետազոտական աշխատանքը   խթանելու համար: Մանկավարժերի շրջանում պակասում է նաև կրթական ոլորտի հետազոտությունների կարևորության նկատմամբ հասկացողությունն ու նվիրվածությունը: Գիտելիքի ավելացում նշանակում է մանկավարժների կողմից հետազոտությունների կատարման միջոցով նոր տեղեկատվության տրամադրում: Մանկավարժները պետք է ձգտեն շարունակական բարեփոխումների: Սա պահանջում է խնդիրների հասցեագրում և դրանց պոտենցիալ լուծումների առաջ քաշում: Հետազոտությունների միջոցով մանկավարժները պետք է զարգացնեն արդյունքներ, որոնք կօգնեն պատասխանել հարցերին և քանի որ մանկավարժներն են հավաքում այս արդյունքները, նրանք ունենում են խնդրո առարկայի մասին ավելի խորը պատկերացում:

ՀՔԻ-ն պետք է փորձի անդրադարձ կատարել ՀՀ կրթական համակարգում վերոհիշյալ բոլոր խնդիրներին՝ խթանելով քաղաքականության, և ինստիտուցիոնալ մակարդակում հետազոտություններին, ինչպես նաև բարձրացնել մանկավարժների գիտակցությունը՝ նրանց շրջանում կարևորելով կրթական ոլորտի շարունակական հետազոտությունները: ՀՔԻ-ն պետք է ջատագովի կրթության ոլորտում հետազոտությունների առաջխաղացումը՝ որպես հետազոտական հաստատություն, որը կուտակել է փորձ և տվյալներ:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE