Բարեվարքություն և կոռուպցիա

Բարեվարքություն և Կոռուպցիա

Բարեվարքությունն երկու հարթություն ունի, որն արտացոլում է անհատների՝ որպես բռնության հնարավոր հանցագործների միջև փոխհարաբերությունների կարևորությունը և իրենց շրջակա միջավայրը: Առաջին հարթությունը նորմատիվն է և լավագույնս նկարագրվում է պաշտոնական սահմանումով որպես հանրային կառավարման հիմնարար սկզբունք (ՄԱԿ-ի կանոնադրություն հոդված 101): Այն հանդես է գալիս որպես ընդհանուր ընդունված արժեքների, սկզբունքների և նորմերի շարունակական ներդնում հանրային սեկտորի կազմակերպություններ ամենօրյա գործունեության մեջ (ՏՀԶԿ, 2005), որը թույլ կտար այս կազմակերպություններին հնարավորինս լավ ծառայել հանրային նպատակին: Գործունեության արժեքներիը, սկզբունքները և նորմերը արտացոլվում են օրենքներում և կանոններում, որոնք սահմանում են «խաղի կանոնները» ընդհանուր առմամբ հանրային սեկտորում և կրթությունում հատկապես: Միասին վերցրած, դրանք կազմում են ընդհանուր վարքագծի նորմատիվ հիմքը:

Սակայն, այս նորմատիվ հիմքի տակ ընկած է ավելի խորը, քիչ տեսանելի հարթություն: Այն կրթույունում մասնակցող անհատների բարեվարքությունն է ՝ կամ որպես ծառայություններ մատուցողների, կամ որպես ծառայություններից օգտվողների: Առանց նորմերին նրանց համապատասխանելու, անգամ ամենալավ օրենքները և կանոնները կձախողեն փոփոխություններ կատարել: Կրթությունում մասնակիցների անձնական բարեվարքությունը նորմերին համապատասխանելու իրենց պատրաստակամությանն է և այն, թե որքանով են այդ նորմերը նպաստում իրենց սպասելիքների արդարացմանը:

Հակակոռուպցիոն ռազմավարության մեջ, կառավարությունը որակել է կրթությունը որպես առաջնային ոլորտներից մեկը, որտեղ դաշտի առաջծաղացմանը մեծապես խոչընդոտում են լայն տարածում գտած սխալները և բարեվարքության պակասը: Սակայն, երկրի փորձագիտական համայնքը, հասանելի հետազոտական ապացույցներով, բարեփոխումների ընդհանուր արդյունավետության հետ կապված անհանգստություններ է բարձրաձայնում:  Կրթությունում կոռուպցիայի առկայությունը վերձին տարիօներին չի նվազել, և ավելին. կրթության շահահգրգիռ կողմերը համարում են, որ կրթության ոլորտի սխալները չեն հայտնաբերվում և պատշաճ կերպով դրանց չեն անդրադառնում: Ուսումնասիրությունը կենտրոնանում է հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանն թերություններ վրա :

Հանրային քաղաքականության ինստիտուտն իրականացրել է «ՀՀ-ում հանրային կրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» հետազոտությունը, որը  վերլուծում է ներառական կրթության բարեփոխումները, դասագրքերի կազմելու և դասագրքերի գնագոյացում մեխանիզմների օրենսդրական հիմքը և կրկնուսույցների ինստիտուտը՝ կոռուպցիոն ռիսեկերի տեսակետից:

Հայաստանում ներառական կրթության դաշտը մեծ զարգացում է ապրում, և հաճախ, հիմնավոր անհանգստություն կա,որ բարեփոխումների վատ պլանավորումը և իրականացումը կարող է հանգեցնել ներառական կրթության ֆինանսավորման, երեխայի կրթական առանձնահատուկ կարիքների գնահատման, համապատասխան հաստատություններում, ներառյալ դպրոցներում և աջակցման/գնահատման կենտրոններում, անձնակազմի վարձելու և ազատելու ավելի կոռումպացված մեխանիզմի:

Հետազոտությունը նաև վերլուծում է  դասագրքերի կազմելու օրենսդրական հիմքը, հրատարակիչների համար մրցութային հիմքը, փորձաքննության խնդիրները և դասագրքերի գնագոյացման մեխանիզմները:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE