Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) կազմակերպում է մասնագիտական վերապատրաստման դասընթաց հայաստանյան բուհերի դասախոսների համար՝ «Ակադեմիական բարեվարքություն և ակադեմիական ազատություն» թեմայով:
Դասընթացն անվճար է:
Դասախոսություններով հանդես կգան կրթության ոլորտի մասնագետներ և հետազոտողներ:
Դասախոսությունները կուղեկցվեն ունկնդիրների գործնական և ինքնուրույն աշխատանքով:
Դասընթացը տեղի կունենա 2019թ. հունիսի 8 – հունիսի 22 ժամանակահատվածում, յուրաքանչյուր շաբաթ օր (ժամը 12:00-16:00), Երևանում:
Դասընթացին դիմելու վերջնաժամկետն է 2019թ. ապրիլի 15-ը: