

2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված երեխաների կրթության և պաշտպանվածության կարիքների գնահատում
Գնահատման նպատակն էր.
Բացահայտել և նկարագրել ԼՂ հակամարտության և տեղահանման ճգնաժամի հետ կապված կրթության և պաշտպանության կարիքներն ինչպես տեղաբնակ, այնպես էլ փախստականի նման իրավիճակում գտնվող երեխաների շրջանում, Երևանում և ՀՀ հինգ մարզերում (Արարատում, Արմավիրում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում):
Գնահատման եզրահանգումներն ու առաջարկությունները խմբավորված են 7 թեմատիկ ուղղությունների ներքո.
1. Տեղահանված երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանությունը
2. Տեղահանված երեխաներին ուղղված կրթական քաղաքականությունը
3. Երեխաների պաշտպանություն և ապահով միջավայր՝ կրթական հաստատություններում
4. Կրթության հասանելիություն և մատչելիություն
5. Կրթական գործընթաց և կրթական կարիքներ
6. Կրթական հաստատությունների անձնակազմի կարիքները
7. Ճգնաժամի ազդեցությունը տեղաբնակ երեխաների վրա
Գնահատումն իրականացրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը՝ «Սեյվ դը Չիլդրեն ինթերնեշնլի»-ի ֆինանսական աջակցությամբ:




