
Պաշտոն՝ Հետազոտող
Էլ. հասցե՝ annagrigorian83@gmail.com, anna.griogryan@ipp.am
Աննա Գրիգորյան
Աննա Գրիգորյանը միացել է Հանրային քաղաքականության ինստիտուտին 2018թ-ին որպես առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունքի հետազոտող: 2000-2004թթ սովորել է Երևանի պետական համալսարանում և ստացել է բակալավրի աստիճան սոցիալական աշխատանք մասնագիտությամբ: 2016-2018թթ սովորել է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում և ստացել է մագիստրոսի աստիճան Գործարար վարչարարություն մասնագիտությամբ (MBA): Ունի աշխատանքային փորձ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականների հետ: 2016 թվականից հանդիսանում է Տարեցների պաշտպանության ցանցի անդամ: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են սոցիալական քաղաքականությունը, սոցիալական ձեռներեցությունը և առողջապահական ծառայությունների մատչելիությունը: