Թեմատիկ ամփոփագրեր


Քաղաքացիական նախաձեռնությունների ինստիտուտը և դրա բարելավման հնարավորությունները Հայաստանում
Հեղինակ: Հովհաննես Գալստյան
Հանրային քաղաքականության ինստիտուտի (ՀՔԻ) պատրաստած համառոտ զեկույցն անդրադառնում է ուղիղ ժողովրդավարության ամենատարածված մեխանիզմներից մեկին՝ քաղաքացիների օրենսդրական և սահմանադրական նախաձեռնություններին, առկա իրավական կարգավորումերին և դրանց բարելավման անհրաժեշտությանը:
Այսօր՝ խորհրդարանական համակարգի պայմաններում, քաղաքական գործընթացներում քաղաքացու դերի և մասնակցության բարձրացումն օրակարգային խնդիրներից է: ՀՔԻ-ն լիահույս է, որ կատարված վերլուծությունն ու մշակված առաջարկությունները կարող են օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների հիմք դառնալ:

ՀՔԻ դիրքորոշումը մանկավարժի վարքականոնի վերաբերյալ
2018թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացվեց «Մանկավարժի վարքականոն» (էթիկայի նորմեր) նախագիծը:
Հանրային քաղաքականության ինստիտուտը (ՀՔԻ) կարևորում և ողջունելի է համարում այս փաստաթղթի առկայությունն ու դրա քննարկման հնարավորությունը: Ստորև ներկայացված են Վարքականոնի վերաբերյալ ՀՔԻ դիտարկումներն ու առաջարկությունները:

ՀՔԻ-ի տեղեկագիրը կրթության ոլորտի զարգացումների մասին
Հեղինակ: Գոհարիկ Տիգրանյան
Տեղեկագրի նպատակն է: Ամփոփել Հայաստանի կրթության ոլորտում վերջին ամիսների (հետհեղափոխակա շրջանի) զարգացումները,ԿԳՆ կողմից պլանավորված կամ արդեն իրականացված ծրագրերը/բարեփոխումները, կրթության ակտուալ հիմնախնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիների վերաբերյալ ՀՔԻ պատկերացումները:
