Հակակոռուպցիոն քաղաքականությունը ՀՀ բարձրագույն կրթության բնագավառում. ՏՀԶԿ առաջարկությունների կատարողականի գնահատում

Տևողություն

15.07.2021 – 15.12.2021

Ծրագրի նկարագրություն

Հայաստանը 2003 թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում (ՍԳԾ): Որոշակի պարբերականությամբ ՏՀԶԿ շրջանակներում պատրաստվում է առանձին երկրին նվիրված, մոնիտորինգի վերաբերյալ զեկույց, որտեղ վերլուծվում է տվյալ երկրի՝ հակակոռուպցիոն բարեփոխումների և ՍԳԾ շրջանակներում առաջարկությունների կատարման առաջընթացը:

Ծրագիրն անդրադարձել է 2018 թ. հուլիսին ընդունված ՍԳԾ մոնիտորինգի 4-րդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներառում է բարձրագույն կրթության (ԲԿ) ոլորտի վերաբերյալ 5 առաջարկություն՝ 16 կետերով: 

Իրականացված հետազոտության նպատակն էր՝ գնահատել ՏՀԶԿ 2018 թ. զեկույցի՝ ԲԿ ոլորտին վերաբերող 16  առաջարկությունների կատարումը:

Հետազոտության խնդիրներն էին.

  • Նկարագրել ՏՀԶԿ յուրաքանչյուր առաջարկության իրագործմանն առնչվող ներկա իրավիճակը՝ փաստերի շարադրման և վերլուծության միջոցով: 
  • Գնահատել ՏՀԶԿ յուրաքանչյուր առաջարկության իրագործման արդյունքում բարեվարքության համակարգում նկատելի արդյունքներն ու առաջընթացը: 
  • Բացահայտել ՏՀԶԿ առաջարկությունների իրագործման ինստիտուցիոնալ, իրավական և այլ խոչընդոտները: 
  • Առաջարկություններ ներկայացնել ՏՀԶԿ առաջարկությունների հետագա արդյունավետ իրագործման և դրական ազդեցության խորացման համար:

Աջակցությամբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Արդյունքներ

link-template-panel(683144577).php

    Առնչվող նյութեր