Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով
Կրթաթոշակի հնարավորություն՝ Հանրային քաղաքականության ինստիտուտ
հասարակական կազմակերպությունում
Հանրային քաղաքականության ինստիտուտ ՀԿ-ն հայտարարում է մարդու իրավունքների, քրեական արդարադատության և սոցիալական արդարության ոլորտներում մշտադիտարկման և ջատագովության կրթաթոշակների մրցույթ՝ «Դրական փոփոխություն՝ քաղաքացիական հասարակության հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում:
Ծրագիրն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի հետ համատեղ, Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ:
Կրթաթոշակառուները ներգրավվելու են ծրագրով նախատեսվող «Գիտելիքի հանգույց»-ի աշխատանքներում, որի նպատակն է՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից նպատակային, շարունակական և որակյալ մշտադիտարկմանն ու ջատագովությանը աջակցելը:
Ծրագրի նպատակն է. զարգացնել քաղաքացիական հասարակության մասնագիտական, կազմակերպչական և միասնական ջատագովությունը՝ հասնելու դրական փոփոխությունների հետևյալ վեց ոլորտներում.
- Ընտանեկան բռնությունից պաշտպանված լինելու իրավունք
- Խտրականությունից պաշտպանված լինելու իրավունք
- Խոշտանգումներից պաշտպանված լինելու իրավունք
- Արդար դատաքննության իրավունք
- Որակյալ կրթության մատչելիության իրավունք
- Առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունք
Մշակվելու է քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ու ջատագովության գործիքակազմ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մշտադիտարկման և ջատագովության գործառույթների իրականացման միասնական չափորոշիչների և մեթոդաբանության կիրառման նպատակով։
Ստեղծվելու է «Գիտելիքի հանգույց»՝ իր ֆիզիկական և առցանց տարածքներով: Ֆիզիկական տարածքը նախատեսված է հետազոտություններին, մշտադիտարկմանը և ջատագովությանն ուղղված մեթոդաբանական խորհրդատվություններ տրամադրելուն: Առցանց տվյալների բազան նախատեսված է հետազոտությունների և մշտադիտարկման տվյալների պահպանման համար, որոնք հասանելի կլինեն քաղաքացիական հասարակության ջատագովությանն ուղղված գործառույթների իրականացման համար:
Ակնկալվում է, որ Գիտելիքի հանգույցը՝ իր ֆիզիկական և առցանց տարածքների միջոցով, կապահովի Հայաստանի ՔՀԿ-ների կողմից իրականացվող մշտադիտարկման ու ջատագովության գործառույթների կայունությունը: Հանգույցը նպատակ ունի ծառայելու որպես ՔՀԿ-ների, հետազոտողների, քաղաքականություն մշակողների, լրագրողների և ակտիվիստների համար տեղեկատվության հավաքագրման և օգտագործման միասնական պլատֆորմ:
Ընտրվելու է 6 կրթաթոշակառու՝ յուրաքանչյուրը՝ վերը նշված վեց ոլորտներից մեկի համար:
Կրթաթոշակառուների առաջնային դերն է լինելու.
- ՔՀԿ-ների համար ստեղծված հետազոտության մեթոդաբանության, մշտադիտարկման ու ջատագովության գործիքակազմի շարունակական թարմացումները։
- Հետազոտություն, մշտադիտարկում և ջատագովություն իրականացնող ՔՀԿ-ներին մեթոդաբանական խորհրդատվության տրամադրումը։
- «Գիտելիքի հանգույց»-ի առցանց տվյալների բազայում ՔՀԿ-ների կողմից մուտքագրած մշտադիտարկման և ջատագովության տվյալների ստացումը, ստուգումը, մուտքագրումը և հրապարակումը:
- ՔՀԿ-ների կողմից ներկայացված տվյալների հիման վրա քաղաքականության ամփոփ զեկույցների պատրաստումը։
- Ծրագրի ղեկավարի և «Գիտելիքի հանգույց»-ի համակարգողի այլ հանձնարարությունների կատարումը՝ ըստ անհրաժեշտության:
Թեկնածուներին ներկայացվող պահանջներն են.
- Նվազագույնը՝ մագիստրոսական կրթություն իրավագիտության, հանրային քաղաքականության կամ համանման բնագավառներում (մասնագիտացումը վերը նշված վեց ոլորտներից մեկում կդիտարկվի որպես առավելություն):
- Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ մարդու իրավունքների, քրեական արդարադատության կամ սոցիալական արդարության ոլորտներից մեկում։
- Միջազգային մարդու իրավունքների գերազանց իմացություն՝ կենտրոնանալով վերը նշված վեց ոլորտներից առնվազն մեկին վերաբերող հարցերի վրա:
- Մարդու իրավունքների ոլորտի ՀՀ օրենսդրության իմացություն։
- Սոցիալ-քաղաքական ոլորտներում հետազոտական մեթոդների իմացություն։
- Մարդու իրավունքների ոլորտում քաղաքացիական հասարակության մշտադիտարկման ու ջատագովության վերաբերյալ հետազոտական ու գնահատման իրականացման փորձ:
- Հետխորհրդային երկրներում ՔՀԿ-ների հետ աշխատելու փորձ։
- Հետխորհրդային երկրներում սոցիալ-քաղաքական զարգացումների իմացություն։
- Հաղորդակցության ու կազմակերպչական գերազանց հմտություններ։
- Հայերեն և անգլերեն լեզուների իմացություն։
- Մենթորության, խորհրդատվության կամ դասավանդման փորձը խիստ ցանկալի է։
Հայտերի ներկայացման կարգը.
Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ուղարկել հետևյալ փաստաթղթերը (հայերեն կամ անգլերեն լեզուներով)՝ vacancy@ipp.am էլ. հասցեին.
- Ռեզյումե (CV),
- Ներկայում կամ անցյալում կատարած գրավոր աշխատանքի նմուշ՝ առկայության դեպքում (հոդված, հետազոտական զեկույց, քաղաքականության փաստաթուղթ, հաշվետվություն, և այլն),
- Մոտիվացիոն նամակ՝ նշելով, թե ինչու եք ցանկանում թիմի անդամ դառնալ և ինչպես եք տեսնում Ձեր ներդնումը ծրագրի մեջ։
Մրցույթի հաջորդ փուլ անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցների՝ հուլիսի 9 – 24 ժամանակահատվածում:
Կրթաթոշակի չափը
4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
Ժամկետ
Կրթաթոշակառուները ներգրավվելու են ծրագրին 2018թ․ օգոստոսի 1-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը՝ երկարաձգման հնարավորությամբ։
Վայրը
Երևան (ըստ անհրաժեշտության, տեղի են ունենալու աշխատանքային այցեր՝ ՀՀ մարզեր):
Հայտերի ընդունման վերջնաժամկետը
Հուլիսի 9, 2018, ժամը 15։00: