Մաթեմատիկայի խմբակավարների ընտրության մրցույթ

📝 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով. https://cutt.ly/DJUFSTy և լրացնել հայտադիմումը մինչև հունիսի 19-ը:

📣 «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, «Քառակուսի» հիմնադրամի հետ համատեղ, իրականացնում է «Հայաստանի դպրոցներում մաթեմատիկական կրթության հզորացում» ծրագիրը՝ ԱՄՆ պետդեպարտամենտի Կրթական և մշակութային հարցերի բյուրոյի ԱՄՆ Շրջանավարտների ներգրավման նորարարական հիմնադրամի (AEIF) աջակցությամբ:

🔸 Հայաստանի 12 դպրոցում մաթեմատիկայի արտադասարանական խմբակներ են ստեղծվելու 5-8-րդ դասարանների աշակերտների համար։

🔸 Խմբակավարի շաբաթական ծանրաբեռնվածությունը կազմելու է 3-ից մինչև 6 ակադեմիական ժամ:

🔸 Խմբակավարներին տրամադրվելու է հոնորար՝ ծրագրի ամբողջ ընթացքում:

❓ Ծրագրի մյուս մանրամասները ներկայացված են ստորև:

Առնչվող նյութեր