Կրթությունից՝ աշխատանք (Edu2Work)

Տևողություն

10.07.2019 — 31.01.2021

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն էր՝ ստեղծել էկոհամակարգ, որը միավորում է կրթությունը և աշխատանքը՝ տվյալների վրա հիմնված և
մարդակենտրոն քաղաքականությունների կիրառմամբ: Այն մշակվել էր ի պատասխան Հայաստանի աշխատաշուկայում
պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության և միտված էր օգնելու անհատներին՝ աշխատաշուկա մուտք գործելիս ավելի տեղեկացված որոշումներ կայացնել։
Ծրագիրը համատեղ իրականացրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը:

Ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության նպատակն էր՝ բացահայտել տնտեսական գործունեության տարբեր տեսակներում բարձր որակավորմամբ աշխատուժից պահանջվող հիմնական կարողություններն ու թափուր աշխատատեղերի համալրման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները:
Հետազոտության խնդիրներն էին.

  1. Դուրս բերել բարձր որակավորմամբ աշխատուժի բնութագրման հիմնական չափանիշներն ու մեթոդաբանական խնդիրները:
  2. Վերլուծել աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավվածությունը տնտեսական գործունեության
    տարբեր տեսակներում:
  3. Նկարագրել թափուր աշխատատեղերում բարձր որակավորմամբ աշխատուժի համալրման հիմնական եղանակներն ու առավել
    տարածված դժվարությունները:
  4. Վերհանել աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատուժի կարողությունների՝ գործատուների պահանջներին
    համապատասխանության հիմնախնդիրները:
  5. Կանխատեսել 5 տարվա ընթացքում աշխատաշուկայում բարձր որակավորմամբ մասնագետների և նրանց կարողությունների
    պահանջարկը:

Աջակցությամբ

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարություն

Արդյունքներ

Բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավվածությունը Հայաստանի աշխատաշուկայում

Հետազոտական զեկույց

Տարեթիվ՝ 2020թ.

Հեղինակ՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ, Անահիտ Ղարիբյան, Ավետիք Մեջլումյան

Առնչվող նյութեր