Տևողություն
01.04.2020 – 30.06.2021
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն էր՝ բարձրացնել շահառուների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության
հարցերի շուրջ և խրախուսել նրանց անվտանգ վարքը:
Ծրագրի շրջանակներում պատրաստվել են ճանապարհային երթևեկության անվտանգությունը և անվտանգ վարքը խթանող
ուսուցողական նյութեր, որոնք կարող են օգտակար լինել ընթերցողների լայն շրջանակին՝ թե մեծահասակներին, թե
երեխաներին:
Արշավի շրջանակներում այցեր են իրականացվել Հայաստանի բոլոր մարզերի 83 բնակավայրեր, որտեղ իրազեկման և
ուսուցողական հանդիպումներ են անցկացվել հետևյալ խմբերի հետ.
- Դպրոցականների կրտսեր տարիքային խմբի երեխաներ (առաջինից մինչև 5-րդ դասարանի աշակերտներ),
- Դպրոցականների ավագ տարիքային խմբի երեխաներ (6-րդից մինչև ավարտական դասարանի աշակերտներ),
- Դպրոցականների ծնողներ և դպրոցի մանկավարժական անձնակազմ:
Հանդիպումներին մասնակցել է ավելի քան 5700 անձ, որոնցից ավելի քան 4000-ը՝ դպրոցականներ:
Ծրագիրը համատեղ իրականացրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն և «FRED Engineering»
միջազգային խորհրդատվական ընկերությունը (Իտալիա):
Աջակցությամբ
Համաշխարհային Բանկ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ
Արդյունքներ
Անիմացիոն հոլովակ, 2021թ.
Անիմացիոն հոլովակ, 2021թ.