Տևողություն
10.07.2019 — 31.01.2021
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն էր՝ ստեղծել էկոհամակարգ, որը միավորում է կրթությունը և աշխատանքը՝ տվյալների վրա հիմնված և
մարդակենտրոն քաղաքականությունների կիրառմամբ: Այն մշակվել էր ի պատասխան Հայաստանի աշխատաշուկայում
պահանջարկի և առաջարկի անհամապատասխանության և միտված էր օգնելու անհատներին՝ աշխատաշուկա մուտք գործելիս ավելի տեղեկացված որոշումներ կայացնել։
Ծրագիրը համատեղ իրականացրել են «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն և Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը:
Ծրագրի շրջանակներում իրականացված հետազոտության նպատակն էր՝ բացահայտել տնտեսական գործունեության տարբեր տեսակներում բարձր որակավորմամբ աշխատուժից պահանջվող հիմնական կարողություններն ու թափուր աշխատատեղերի համալրման առանձնահատկություններն ու հիմնախնդիրները:
Հետազոտության խնդիրներն էին.
- Դուրս բերել բարձր որակավորմամբ աշխատուժի բնութագրման հիմնական չափանիշներն ու մեթոդաբանական խնդիրները:
- Վերլուծել աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավվածությունը տնտեսական գործունեության
տարբեր տեսակներում: - Նկարագրել թափուր աշխատատեղերում բարձր որակավորմամբ աշխատուժի համալրման հիմնական եղանակներն ու առավել
տարածված դժվարությունները: - Վերհանել աշխատաշուկայում բարձր որակավորմամբ աշխատուժի կարողությունների՝ գործատուների պահանջներին
համապատասխանության հիմնախնդիրները: - Կանխատեսել 5 տարվա ընթացքում աշխատաշուկայում բարձր որակավորմամբ մասնագետների և նրանց կարողությունների
պահանջարկը:
Աջակցությամբ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարություն
Արդյունքներ
Բարձր որակավորմամբ աշխատուժի ներգրավվածությունը Հայաստանի աշխատաշուկայում
Հետազոտական զեկույց
Տարեթիվ՝ 2020թ.
Հեղինակ՝ «Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ, Անահիտ Ղարիբյան, Ավետիք Մեջլումյան