Տևողություն
22.01.2018 — 22.12.2019
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն էր՝ հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)
մշտադիտարկման և ջատագովության կարողությունները՝ դրական փոփոխությունների հասնելու մարդու իրավունքների,
քրեական արդարադատության և սոցիալական հավասարության ոլորտներում։
Ծրագրի շրջանակներում ՀՔԻ-ն, պարբերական աշխատաժողովների ու մասնագիտական խորհրդատվության (մենթորության)
միջոցով ապահովել է ՔՀԿ կարողությունների շարունակական բարելավւմն ու ինստիտուցիոնալ զարգացումը՝ հետևյալ 6
ոլորտներում.
- Ընտանեկան բռնությունից պաշտպանված լինելու իրավունք
- Խտրականությունից պաշտպանված լինելու իրավունք
- Խոշտանգումներից պաշտպանված լինելու իրավունք
- Արդար դատաքննության իրավունք
- Որակյալ կրթության մատչելիության իրավունք
- Առողջապահական ծառայությունների մատչելիության իրավունք
Ծրագրի արդյունքում մշակվել է մշտադիտարկման ու ջատագովության գործիքակազմ՝ ՔՀԿ մշտադիտարկման և
ջատագովության գործառույթների իրականացման միասնական չափորոշիչների և մեթոդաբանության կիրառման նպատակով։
Աջակցությամբ
Եվրոպական միություն