Տևողություն
27.04.2018 — 30.06.2019
Ծրագրի նկարագրություն
Ծրագրի նպատակն էր՝ հզորացնել Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանության հանրային
կարողությունները՝ իրազեկվածության բարձրացման և հանրային դիսկուրսի ակտիվացման միջոցով:
Ծրագրի շրջանակներում ստեղծվել է labour.am կայքը, որը ներառում է հոդվածներ, հետազոտական զեկույցներ,
տեսանյութեր և այլ օգտակար նյութեր՝ Հայաստանում աշխատանքային իրավունքների ոտնահարման և դրանց պաշտպանության
վերաբերյալ:
Իրականացվել է աշխատանքային իրավունքների վերաբերյալ ֆիլմերի մրցույթ, որի նպատակն էր՝ վավերագրական ֆիլմերի
միջոցով վերհանել Հայաստանում աշխատանքային իրավունքներին և դրանց պաշտպանությանն առնչվող խնդիրները, հանրային
ուշադրության և քննարկման առարկա դարձնել դրանք:
Իրականացվել են մի շարք աշխատաժողովներ՝ ուղղված թիրախային խմբերի (իրավաբանների, իրավապաշտպանների, ՔՀԿ-ների
և լրագրողների) գիտելիքների և հմտությունների զարգացմանը՝ աշխատանքային իրավունքների ոտնահարման և դրանց
պաշտպանության վերաբերյալ:
Աջակցությամբ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն