ՀՀ դպրոցներում օպտիմալացման գործընթացի մասնակցային մոնիտորինգ

Տևողություն

02.10.2017 — 31.05.2018

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն էր՝ իրականացնել ՀՀ-ում դպրոցների օպտիմալացման (միացման ձևով վերակազմակերպման) գործընթացի
մասնակցային մոնիտորինգ՝ հնարավոր հիմնախնդիրները բացահայտելու և բարելավման առաջարկություններ ներկայացնելու
համար:
2017 թ. օգոստոսի 24-ին, ՀՀ Կառավարության հերթական նիստում որոշումներ ընդունվեցին մի շարք
դպրոցների (6-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում)՝ միացման ձևով վերակազմակերպման մասին: Ի հակասություն մինչ այդ
հրապարակային ելույթներում հռչակված սկզբունքների, վերակազմակերպված դպրոցների շարքում կային գյուղական
բնակավայրերում գործող դպրոցներ:
Իրականացվել է որակական հետազոտություն՝ դեպքի ուսումնասիրության մեթոդով: Փաստացի փակված յուրաքանչյուր դպրոց՝
իրեն բնորոշ վերակազմակերպման գործընթացով ու արդյունքներով, ուսումնասիրվել է որպես առանձին դեպք:
Իրականացվել են 144 կիսաձևայնացված հարցազրույցներ օպտիմալացման գործընթացի ազդեցությունը կրող անձանց և
անմիջական շահառուների հետ. վերակազմակերպված դպրոցների անձնակազմի ներկայացուցիչներ (տնօրեններ,
փոխտնօրեններ, ուսուցիչներ), վերակազմակերպված դպրոցների աշակերտների ծնողներ, իրավահաջորդ դպրոցների
ներկայացուցիչներ (տնօրեններ, փոխտնօրեններ):
Ուսումնասիրվել է 6 դպրոց (2-ը՝ Երևանում, 2-ը՝ Կոտայքի մարզի Փյունիկ և Զովաշեն գյուղական բնակավայրերում, մեկը՝
Տավուշի մարզի Բերդ քաղաքում, մեկը՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում):

Աջակցությամբ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

Արդյունքներ

link-template-panel(683144577).php
link-template-panel(683144577).php

    Վերակազմակերպված դպրոցների բաշխվածությունը

    Ինֆոգրաֆիկա

    Տարեթիվ՝ 2018թ.

    Առնչվող նյութեր