Տևողություն
02.09.2016 — 31.08.2017
Ծրագրի նկարագրություն
Կրթության ոլորտում ծառայությունների որակն ու արդյունավետությունը, ինչպես նաև՝ բարեվարքության կանոնների
պահպանումն ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ տեսչական ստուգումների արդյունավետ համակարգ: Թեև վերջին
տարիներին մեծ թվով հետազոտություններ են արվել ՀՀ կրթական համակարգի և դրա ակտուալ հիմնախնդիրների վերաբերյալ,
սակայն կրթական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության
վերաբերյալ հետազոտությունները փոքրաթիվ են: Այս հետազոտությունը գալիս էր լրացնելու նշված թեմաներով
ուսումնասիրությունների պակասը:
Ծրագրի նպատակն էր.
- Ուսումնասիրել Հայաստանի հանրակրթական համակարգում կրթական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ տեսչական հսկողության արդյունավետության հիմնախնդիրները,
- Առաջարկել տեսչական հսկողության արդյունավետության բարձրացման ուղիներ, այդ թվում՝ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության միջոցով:
Աջակցությամբ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
Արդյունքներ
link-template-panel(683144577).php