Օրերս Վանաձորում, Գրումրիում և Երևանում տեղի ունեցավ «Այլընտրանք» կոնսորցիումի կողմից կազմակերպված հանրային քննարկումների շարքը՝ նվիրված «Խմբային տները ՀՀ հոգեկան առողջության ոլորտում. սահմանափակումներ և զարգացման հնարավորություններ» թեմայով հետազոտության և «Հոգեսոցիալական հաշմանդամություն և/կամ մտավոր խնդիրներ ունեցող անձանց մասնակցությամբ հետազոտությունների իրականացման առանձնահատկությունները» թեմայով ուղեցույցի ներկայացմանը։
Հանդիպմանը մասնակցում էին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ։
Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին վերոնշյալ աշխատանքները, ինչպես նաև ծրագրի այլ արդյունքներ, ընթացավ ակտիվ քննարկում։
Նշված հետազոտությանը, ուղեցույցին, ինչպես նաև ծրագրի այլ արդյունքներին շուտով կարող եք ծանոթանալ Այլընտրանք — Alterchoice-ի էջում։