Տևողություն
2023 — 2024
Ծրագրի նկաագրություն
«Ուսուցչանոց» ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում: ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ ‹‹Ուրբան›› կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է՝ ուսուցչական համայնքի քննարկումների մասնակցային հարթակի ձևավորման միջոցով նպաստել կրթական քաղաքականության օրակարգի և դրա իրագործման բարելավմանը: «Ուսուցչանոց»-ի հանդիպումներին մասնակցում են հանրակրթական դպրոցների ուսուցիչները, տնօրենները և մանկավարժական կազմի այլ ներկայացուցիչները: Հանդիպումների ընթացքում հնչած տեսակետների գրառման և վերլուծության միջոցով ծրագրի թիմը մշակում է քննարկվող թեմային առնչվող հիմնախնդիրների ու լուծումների նկարագրություններ (քաղաքականության փաստաթղթեր): Քաղաքականության փաստաթղթերը հրապարակվում և տարածվում են՝ տրամադրվելով հանրակրթության քաղաքականության որոշում կայացնողներին և իրագործողներին, դպրոցներին և ուսուցչական մեծ համայնքին:
Աջակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում:
Արդյունքներ